BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արարատ-Արմենիայի լավագույն ռմբարկուն տեղափոխվել է ՌՊԼ-ը ներկայացնող ակումբ
01 Հունիս 2025

Արարատ-Արմենիայի լավագույն ռմբարկուն տեղափոխվել է ՌՊԼ-ը ներկայացնող ակումբ

Ինչպես տեղեկացնում է ռուսական «Բալթիկայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է ստորագրել «Արարատ-Արմենիայի» արդեն նախկին հարձակվող Տենտոն Յեննեի հետ։

«2018 թվականին Տենտոն Յեննեն Նիգերիայից տեղափոխվել է Եվրոպա՝ դառնալով Սլովակիան ներկայացնող «Տրենչինայի» ֆուտբոլիստ։ Այնուհետև պաշտպանել է նույն երկրի առաջնությունում «Սենիցայի» ու «Ժիլինայի» գույները։ 2022-ի ձմռանը Տենտոնը մեկնեց Հայաստան ու պայմանագիր ստորագրեց «Նորավանքի» հետ, իսկ յես տարի անց դարձավ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ։

«Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 113 հանդիպման, դառնալով 46 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ այս առաջնությունում Տենտոն Յեննեն հանդիսանում է ՀՊԼ-ի լավագույն ռմբարկուներից մեկը՝ աչքի ընկնելով 16 անգամ։ Հարձակվողը հանդիսանում է նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի հունիսի 5-ը։ Ողջունում ենք Տենտոնին «Բալթիկայում» ու մաղթում հաջողություններ», - ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր transfermarkt կայքի գնահատվում է 600 հազար եվրո։

Կալինինգրադը ներկայացնող ակումբն էլ ավարտված մրցաշրջանում հաղթել է Ռուսաստանի Առաջին լիգայում ու իրավունք ստացել մասնակցելու Պրեմիեր լիգայի գալիք առաջնությանը։ 

Նախորդ հոդվածը
Միրանյանը հեռացել է Ունիվերսիտատյա Կլուժից
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչի նոր օգնական ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։