Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մխիթարյանը՝ պատմական նվաճման շեմին․ ՊՍԺ-Ինտեր խաղին ընդառաջ
31 Մայիս 2025

Մխիթարյանը՝ պատմական նվաճման շեմին․ ՊՍԺ-Ինտեր խաղին ընդառաջ

Այսօր պատմական օր է։ Չեմպիոնների լիգայում եզրափակիչում ՊՍԺ-ն մրցելու է «Ինտերի» հետ։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, անկախ Հայաստանի պատմության մեծագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է նվաճել բաղձալի տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Այդ գործում մեր ազգային ընտրանու նախկին ավագի 1-ին փորձն անհաջող էր։ 2023 թվականին Ստամբուլում Մխիթարյանն ու թիմակիցները նվազագույն հաշվով զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»։

Ֆուտբոլում արդեն ոսկե տառերով իր անունը գրած Մխիթարյանը նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը կավելացնի այդ տառերի փայլը՝ գրանցելով մի շարք յուրօրինակ ցուցանիշներ։

Հենրիխը կարող է դառնալ պատմության 1-ին ֆուտբոլիստը, որ ունի Եվրոպական բոլոր մրցաշարերի գավաթը՝ խաղադաշտ դուրս գալով այդ մրցաշարերի եզրափակիչներում։ Բոլոր գավաթներին տիրացել է նաև Էմերսոնը, սակայն վերջինս խաղաժամանակ չի ստացել ՉԼ-ի եզրափակիչում, իսկ Հենրիխը՝ 2017 թվականին Եվրոպա լիգայի եզրափակիչում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ոչ միայն մասնակցեց «Այաքսի» դեմ հանդիպմանը՝ այլև դարձավ գոլի հեղինակ։ 2021/22 մրցաշրջանում, Կոնֆերենցիաների լիգայի 1-ին խաղարկության եզրափակիչում,«Ֆեյենորդի» դեմ խաղում, Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի՝ «Ռոմայի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածք ստացավ ու փոխարինվեց 17-րդ րոպեին։ 

Հայկական ֆուտբոլի դրոշակակիրը, եթե այսօր գոլ խփի ՉԼ-ի եզրափակիչում, շրջանցելով Դիդյե Դրոգբային ու Կրիշտիանո Ռոնալդուին կդառնա ամենատարեց գոլի հեղինակը ՉԼ-ի եզրափակիչներում։ Այ ցուցանիշով առաջատարը Պաուլո Մալդինին է, որը 2005/06 մրցաշրջանում 36 տարեկան 333 օրական հասակում գրավեց «Լիվերպուլի» դարպասը։

Հաջողություն ենք մաղթում Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։