Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սպերցյանը կդիտարկի Լիդս տեղափոխությունը միայն մեկ դեպքում
29 Մայիս 2025

Սպերցյանը կդիտարկի Լիդս տեղափոխությունը միայն մեկ դեպքում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ցանկանում է ուսումնասիրել իր կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակները ռուսական ակումբից հեռանալու դեպքում, հաղորդում է Metarings.ru-ը։

Ավելի վաղ «Կրասնոդարի» մարզիչ Մուրադ Մուսաևը «Match TV»-ի եթերում հայտարարել էր, որ Սպերցյանը կարող է հեռանալ ակումբից։ Անգլիական «Լիդսը» Սպերցյանի տրանսֆերային լուրերում ավելի հաճախ է հայտնվել, քան մյուսները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպերցյանը անմիջապես չի համաձայնվի տեղափոխվել «Լիդս», որը նոր է վերադարձել Պրեմիեր լիգա, բայց ցանկանում է սպասել եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբների առաջարկներին։ Հայ ֆուտբոլիստի թիմը մտադիր է համաձայնության գալ տրանսֆերի շուրջ հունիսին։

Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական թիմի սան է։ Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

«Կրասնոդարը» 2024/25 մրցաշրջանում վաստակել է 67 միավոր և առաջին անգամ դարձել Ռուսաստանի ֆուտբոլի չեմպիոն։

Նախորդ հոդվածը
ՌՊԼ. Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Ալեկո Էսկանդարյանը ներկա է եղել Ուրարտուի վերջին տնային խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։